ՀՀ վաստակավոր արտիստուհի , դերասանուհի Լալա Մնացականյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսել է Հայաստանում կատարվող ներքաղաքական խնդիրների, տնտեսական կոլապսի հնարավոր առաջացման մասին։
Դերասնուհու խոսքով՝ հեղափոխության ժամանակ հնչած այն բոլոր խոստումները, որ տվել է ներկայիս իշխանությունը, մասնավորպես ՝ երկիրը կեղեքողները, թալանողները, բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն, չգիտես՝ ինչ-ինչ պատճառներով ձգձգվում են։
«Այն, որ Կառավարությունն ուշացնում է իր խոստումները, եւ այն, որ ինքը բավական երկարացրեց եւ Սահմանադրության փոփոխությունները, որ հիմա այսպիսի խնդիրների առաջ ենք կանգնում, եւ այն մարդիկ, ովքեր իսկապես պետք է պատասխան տային, ձգձգվում է։ Մարդիկ, ովքեր Հայաստանը կանգնեցերել են այս «Կռախի» առաջ, թե աշխարհը կոլապսի մեջ է ընկնում, ապա մենք ընդհանրապես շատ վատ վիճակում կհայտնվենք, որովհետեւ աղքատ եւ հետամնաց երկիր ենք՝ 25 տարվա ազգադավ կառավարման հետեւանքով: Այս Կառավարությունն ուշացնում է նրանց պատասխանատվության ենթարկելու գործընթացը։ Զարմանալի է, երբ Սահմանադրությունը միանգամից չփոխեցին, չեմ հասկանում՝ ո՞վ, ի՞նչ, ո՞նց արեց, այդ ի՞նչ կատարվեց․․․․Մենք երկու տարում չաղքատացանք, այդ հարուստ երկիրն աղքատության երեք նախագահները հասցրին: Դա այնքան բացահայտ է՝ ինչպես են երկիրը թալանել ու կեղեքել, որ դրա մասին նույնիսկ խոսել չարժե։
Սովետական միության ժամանակ Հայաստանն ամենահարուստ պետությունն էր: Այն աստիճան ծախեցին, աղքատացրին, տվեցին ռուսների ձեռքը՝ սահմանից սկսած, գազի գնից դուրս եկած։ Հիմա տկլոր, աղքատ երկիր ունենք, ու չգիտեմ, թե սա ոնց պետք է ուղղվի։ Ամբողջ մի կյանք տվեցինք, որ այն հարուստ Հայաստանից դառնա մի բուռ երկիր։ Այո, պետք է սխալներն ասել, այն խոստումները ձգձվում են , չէ որ խոսք ես տվել , ուրեմն պարտավոր ես անել, եւ այդ ձգձգումը բերում է շատ նյարդային վիճակի։ Ես չգիտեմ՝ ո՞ր մի նորմալ սթափ ուղեղի տեր մարդը կասի՝ լավ են արել, որ թալանել են։ Ղարաբաղին այնքան աղքատ էին պահում, ես եմ եղել այդ տարիներին այնտեղ: Շուշին հիմա ծաղկում է, իսկ Սերժի ժամանակ Շուշին «բոմժանոց» էր, իսկ Ստեփանակերտը մարդիկ իրենց ատամներով էին պահում, այդքան հայրենասեր ժողովուրդ չկա աշխարհում, թե ինչպես են սիրում ու փայփայում իրենց հողը: Իսկ իրենք աղքատացրին, բոլորին թալանեցին եւ հիմա բերանները բացել մեծ-մեծ խոսում են, թե չեք ամաչում իրար ծեծում եք: Ուրեմն դուք երկիրը սպանեցիք, կոտորեցիք, չամաչեցի՞ք»,-նշել է նա։
Կայքի զրուցակցի խոսքով՝ այսօրվա ղեկավարության միակ սխալն այն է, որ ասում է ու չի անում, պետք ասել ու անել, կամ ընդհանրապես չասել․ «Դու մեզ խոստացել ես՝ երկիրը կեղեքողները պետք է պատասխան տան: Վերջ՝ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում