Կարդում ենք. «Շինարարական ձեռնոց և բժշկական դիմակ արտադրող «Տավուշ տեքստիլի» արտադրամասերից մեկում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք, հարակից 2 արտադրամաս փակվել է, 150 աշխատակից և նրանց ընտանիքի անդամները ինքնամեկուսացվել են։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը «Ազատությանը» վստահեցրեց, որ փակված արտադրամասերը բժշկական դիմակ չեն արտադրել:
Իրականում կապ չունի, թե որ արտադրամասերում են վարակվածները, քանի որ մի բան ակնհայտ է՝ ձեռնարկությունում սանիտարահիգիենիկ նորմերը չեն պահպանվել պատշաճ ձևով։
Հիշեցնեմ, որ Նիկոլը մի քանի օր առաջ դիմակների նոր բացված արտադրությամբ գլուխ էր գովում, կարծեմ իր 100 փաստից մեկն էր... Չգիտեմ՝ հենց այս արտադրամասի մասին էր խոսքը, թե այլ էր, բայց ցանկացած դեպքում փաստ է, որ նորմերը խախտվել են։