Պարզ հիշում եմ, թե ինչպես 2018 թվականի մայիսի 1-ի երեկոյան Լևոն Բարսեղյանի որդի Հայկը համացանցում տեղադրեց Նիկոլ Փաշինյանին կողմ չքվեարկած 55 ՀՀԿ-ական պատգամավորների տան հասցեները' «Ձմեռ պապիկը նվեր է ուղարկել» նմանատիպ վերնագրով, ինչպես նաև մի շարք իմքայլԱԿԱՆ ներկայիս պատգամավորներ, որոնց անունները մշուշոտ եմ հիշում։ Հաջորդ օրը սկսվեց «սև լենտաների» և մարդկանց տները շրջափակելու օպերացիան, որը բոլորդ եք հիշում։ Դրան ավելի ուշ հետևեց Էդուարդ Շարմազանովի անչափահաս աղջկա' Նարեի «Հեղափոխության անտեսված կողմը» նամակը, որից հետո բոլոր կողմերից հարձակումներ սկսվեցին անչափահաս երեխայի ուղղությամբ։ Էլ չեմ նշում, թե ինչի ականատեսը եղան մնացած պատգամավորների երեխաները, երբ տան բակերում իրենց ծնողների թաղման լենտաներն էին կապում։ Այնպես որ, այս մթնոլորտը նոր չի ձևավորվել։ Սա ընդամենը բումերանգի էֆեկտն է, որն ուղղակի չէր կարող տեղի չունենալ։

Հ.Գ. Անընդունելի եմ համարել նմանատիպ գործելաոճը թե՛ այն ժամանակ, և թե՛ հիմա, բայց բոլոր նրանք, ովքեր մասնակից են եղել նախկինում եղածին, իրավունք չունեն այսօր դատապարտելու կատարվածը։