ՀՀ ԿԱ ԱԳ Կադաստրի պետական կոմիտեի բաժնի պետ Մարատ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Հայաստանում հայրենասեր, բարձր ինտելեկտուալ հատկանիշներով, հայրենիքին անմնացորդ նվիրված, ձեռքերը մաքուր մարդկանց մեծ դեֆիցիտ կա։ Դավիթ Սանասարյանն այս առումով ուղղակի Աստծո պարգև է։ Իսկ մենք ի՞նչ արեցինք այդ մարդու հետ: Ուղղակի թույլ տվեցինք, որ Դավթի վրա գործ սարքեն ու նրան մեկուսացնեն ՊՎԾ պետի պաշտոնից, գուցե, որ պայմաններ ստեղծեն, որ նոր սերնդի պաշտոնյաներն անարգել ոտնահարեն օրենքներն ու հարստանան։ Իմ խորին համոզմամբ այս պարագայում Ռուսաստանն էլ իր որոշակի դերն ունի։ Դավիթը հայտնի է իր հակառուսական կողմնորոշմամբ և բազմիցս է մասնակցել Ռուսաստանի հակահայկական քաղաքականության դեմ այդ երկրի դեսպանատան մոտ կազմակերպված բողոքի ակցիաներին։ Եթե մեր իշխանություններն ի վիճակի չեն բռունցքը սեղանին խփել ու անմիջապես արդարացնել Դավիթ Սանասարյանին, ապա այս իշխանությունները սպառել են իրենց ու եկել է իրենց հեռանալու ժամանակը։ Հայ ժողովուրդն իր արժանավոր զավակի կողքին է»։