Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարցին, թե ինչ իմաստ ունի ամսի 25֊ից ամենուրեք դիմակներ կրելը, որևէ տեղից որևէ ողջամիտ բացատրություն չլսեցի: Հիմա տալիս եմ ևս մեկը` ի՞նչ իմաստ ունի Հայաստան վերադարձողների համար պահպանվող երկշաբաթյա կառանտինը: Երբ մեզ թվում էր, որ մենք դեռ կարող ենք տեղայնացնել (լոկալիզացնել) վարակի տարածումը, իսկ Չինաստանում, Իրանում, Իտալիայում և այլն աղետալի վիճակ էր, դա հասկանալի էր: Պաշտպանվում էինք վարակված արտաքին աշխարհից: Իսկ այսօր ի՞նչ տաբբերություն (վարակի տարածման առումով) կա, ասենք, եվրոպական որևէ երկրից եկած և Կիևյան փողոցից Նորքի 1֊ին զանգված տեղափոծված քաղաքացիների միջև: Որոշակի տարբերություն կա, իհարկե` երկրորդ դեպքում վարակի տարածման հնարավորությունը ավելի մեծ է, մանավանդ երբ ամսի 18֊ից սկսի աշխատել հասարակական տրանսպորտը: Բայց կառանտինը նախատեսված է առաջին դեպքի համար ու, փաստորեն, միայն այն պատճառով, որ այն ի տարբերություն երկրորդի քչից֊շատից իրագործելի է: Թե ինչպես են հարաբերվում իրագործելիությունը ու բանականությունը, ինչպես նաև ինչպիսի միջոցներ են ծաղսվել կառանտինի վրա դրա իմաստը դեռ մի քանի շաբաթ առաջ վերանալուց հետո` արդեն երկար խոսակցության թեմա է...»: