Գրեթե երկու ամսվա կառանտինից հետո գրանցվում է նոր դեպքերի ամենամեծ քանակը (!!!)։ Հետևաբար, իմ մոտ առաջանում են հարցեր․

1) Կարո՞ղ էինք ավելի լավ կազմակերպել կառանտինը։

2) Ո՞վ է գնահատում պարետատան գործողությունների արդյունավետությունը։

3) Ի՞նչ մշակված ուղեցույցի և չափորոշիչների հիման վրա է մայիսի 4-ից սկսվել կառանտինի աստիճանական թուլացման (երկիրը վերաբացելու) գործընթացը։

Երրորդ հարցն այս պահին ամենակարևորն է, քանի որ դրանից է կախված վաղվա դեպքերի և հնարավոր մահերի քանակը։

Մենք, ի տարբերություն Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի և շատ այլ երկների, կառանտինից դուրս ենք գալիս ոչ թե դեպքերի նվազման, այլ դրանց կտրուկ աճի ժամանակ։ Այս իրավիճակում հույսը դնել միայն քաղաքացիների բարձր գիտակցության վրա, դա նշանակում է հենց այսօրվանից սպասել մեծ առողջապահական աղետին, քանի որ կառանտինը ցույց տվեց, որ մարդկանց գիտակցությունը միշտ չէ, որ ռացիոնալ է։ Իսկ պետք են խիստ և հետևողական քայլեր։

Հովակիմ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից: