Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր հայտնաբերված վարակակիրների վերջին օրերի թվերը խիստ մտահոգիչ են։

Ավելի ճիշտ՝ շատ լավ է, որ հայտնաբերում են, բայց վատ է, որ այսպես արագ են աճում թվերը. մենք առաջին ալիքից դուրս չեկած, մտանք երկրորդ ալիքի մեջ, ընդ որում՝ շատ ավելի հզոր ալիքի։

Է՛լ ավելի վատ է, որ երկուշաբթի օրվանից պատրաստվում են շարժերի սահմանափակումները հանել։

Գիտեմ, որ այսօր կարանտինի շարունակման օգտին խոսելը մի տեսակ հակառակ է հանրային տրամադրություններին, բայց չեմ կարող չխոսել, եթե տեսնում եմ, որ աղետի ենք գնում»: