04:06
«Լավ, դուք ե՞րբ եք լրջանալու».Արման Սաղաթելյան

ԱԺ պատգամավոր Գորգիսյան Գևորիկն ինչի՞ մասին է, ի՞նչ է արածը, ի՞նչ է գործի անունը: Տղա ջան, ասելիք ունե՞ս, քո անունից խոսիր, ինչի՞ ես տեղին-անտեղին այլ մարդկանց անուններ տալիս: Մարդու անունը խեղելով տղա ե՞ք դառնում, իրո՞ք: Ընդհանրապես, սա խորհրդարա՞ն է, թե՞ քուչի բեսեդկա: Ասենք՝ հարցեր ունե՞ք, իրար մեջ լուծեք: Ինչի՞ եք մեկդ մյուսից ոգևորվելով Միքայել Մինասյանի համապատասխան տեղերից կախվում: Ի՞նչ եք ակնկալում. որ ձեզ ծաղրե՞ն՝ ասելով՝ տղերք, կռիվ մի արեք, երկուսդ էլ ճի՞շտ եք… Լավ, դուք ե՞րբ եք լրջանալու, ե՞րբ եք թարգելու մեծ-մեծ փրթելը, ե՞րբ եք ձեր դեմքով ու ձեր քաշին ու տրամաչափին համապատասխան խոսելու ու գործելու: Մի հատ էլ Սոսիկ թե Սոսկա ունեք, էլի պատգամավորիկ ա, նայեցի, ուժեղ տղերք եք, պատրաստվեք տեսնեմ մարդու աչքերի մեջ նայելով էլ եք կարողանալու անուն խեղե՞լ:

Արման Սաղաթելյանի էջից:

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս