Ապրիլի 23-ին իմ մի գրառումը, որտեղ ասել եմ, որ. «Հիշում ենք, պատրաստ ենք ներել, սակայն երբեք չենք մոռանալու» ֆեյքային հայհոյանքներից զատ, նաեւ արժեքավոր ընկերների ու լուրջ մարդկանց շրջանում հակասական ընկալում է ձեւավորել: Ուստի կարեւոր եմ համարում ասվածի վերաբերյալ պարզաբանում տալ.

Այո՛, անձամբ ես պատրաստ եմ ներել եւ ներել եմ այն թուրքին, որը պատշաճ կերպով ներողություն է խնդրել, ողջ խորությամբ հասկացել է իր նախնիների արածը եւ ինձ ու մեզ հետ մեկտեղ պայքարում է հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու դրա հետեւանքների վերացման դեմ:

Արսեն Խառատյանի էջից: