Նարեկ Այվազյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սկսում ենք ստանալ բողոքներ, որ կոմունալ վճարներ են պահանջում, իսկ քաղաքացիները ճար չունեն մուծելու՝ ո՛չ նրանք, ովքեր օգնություն են ստացել, ո՛չ նրանք, ովքեր չեն ստացել։ Մոտ օրերս դուխով հիասթափություն է սպասվում կառավարությանը, եթե ՀԾԿՀ-ին ու գերշահույթ ստացող կազմակերպություններին չսանձի այնքան ժամանակով, քանի դեռ վարակն անբռնազբոս թևածում է։ Խնդիրների մի մեծ կծիկ տանում է Ռուսաստան, ինչքան էլ կառավարության ներկայացուցիչները ցույց տան, թե պայքարում են մեր շահերի համար, նույնքան էլ մուծում են նրանց ֆիրմաներին։ Ասածիս վկայությունը լույսի ու գազի առաջին հայացքից զարմանք առաջացնող հակաճգնաժամային միջոցառումն էր, որով մուտք արեցին նրանց հաշվեհամարներին։ Իհարկե, չեմ ասում, որ պետությունը չպետք է ոչինչ անի, դա պարտադիր պայման է, բայց իրերն իրենց անուններն ունեն։ ԵՄ-ն, ԱՄՆ-ն մեզ միլիոնավոր դոլարներ են տալիս որպես օգնություն, իսկ կառավարության ղեկավարը դեռ հավատում է, որ իրենց վարած քաղաքականությունը ո՛չ ռուսական է, ո՛չ արևմտյան է, կարծես չի նկատում, որ մինչև ականջները ռուսաֆիկացված ենք, իսկ արևմուտքից եկող գումարները, որ պետք է անմիջապես քաղաքացիների հոգսերը թեթևացնի, հավաքագրվում է ոխերիմ դաշնակիցը։ Եվ այսքանով հանդերձ արևմտամետերին էլ հիսաթափություն է մաղթում, կարծես արևմտամետները իրենց պես զիջվում է ԵԱՏՄ-ի տնտեսական ինքնասպանությանը։Մենք՝ ԷԵ-ն, հորդոր ենք հղել Կառավարությանն ու ՀԾԿՀ-ին, որպեսզի թե՛ մարդկանց առողջության, թե՜ սոցիալ-տնտեսական խնդիրները հաշվի առնեն, և թույլ չտան անզգույշ քայլեր, բայց վախենամ, որ հորդորը, ինչպես շատ այլ հորդորներ, կոչեր, առողջ քննադատություններ կմնան առհամարհված, որի պտուղները շատ դառն են լինելու իրենց համար, իսկ ժողովրդին, միգուցե, ավելի ծանր վիճակի բերի։Եվ նրանք, ովքեր չենք ուզում տեսնել, կամ քողարկվում են ազգայինի տակ, բայց մատը մատերին չեն տալիս, որ ուշքի բերեն ոմանց, մի օր հենց իրենք ուշքի կգան։ Սա էլ հատուկ նրանց համար ասեմ, որ մտքի ծայրում կասկած կունենան, որ եթե մարդը արևմուտքի հետ է գերադասում համագործակցումը, ապա հեռվանում է ազգայինից. Ես ոչ մի տեղ սրբեր չեմ ման գալիս, բայց հստակ գիտակցում եմ, թե մեր շահը որտեղ կարող ենք ռեալիզացնել, արժեք ստեղծել ու արդյունք ստանալ՝ լինելով հավասար ու իրավահավասար կողմերի հետ»։