Հերթական հիասթափվածն ու ցածր աշխատավարձից տրնտջացողը...

Խնդիրը էն չի, որ իրենք բարձրաձայն մտածում են։ Խնդիրն էն ա, որ իրենք իրենց բարձրաձայն մտքերով փաստում են, որ պաշտոնի գալուց այլ ակնկալիքներ են ունեցել՝ հեշտ աշխատանք, բարձր աշխատավարձ և այլն...
Էս ամբողջ իշխանության խնդիրն ա դա, որ եկել են իշխանության առանց հասկանալու, թե ինչ բեռի տակ են մտնում, թե ինչ պատասխանատվություն են վերցնում...
Ու տրտնջում են, անընդհատ տրտնջում են, թե բա «պաշտոնը բարդ բան է, ձեր պահանջներն անթիվ են, իսկ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՑԱԾՐ է...»։
Էս մարդիկ ամեն օր ապացուցում են, որ իրենք չեն ծնվել պետական ու համայնքային ծառայության համար, իրենք ապացուցում են, որ այո՛, նվիրյալներ չեն։
Իրենք խաբել են ժողովրդին, ժողովուրդը հավատացել է, իսկ հիմա տրտնջում են ցածր աշխատավարձից։

Ու քանի դեռ իրենք իշխանության են, այո, ամեն ինչ վատ է լինելու...

Հ.գ. Էս ժողովուրդը մի օր իսկապես պետք ա հասկանա, թե ինչ ա նշանակում նվիրյալ ծառայություն պետությանը ու դա լինելու ա։ Դրա համար կա մի նախապայման՝ բոլոր պոպուլիստների ու մանիպուլյատորների մեկուսացումը հանրային կյանքի վրա ազդեցությունից...
Image may contain: text