Հանրային հեռուստաընկերության նախկին լրագրող Հասմիկ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
 

«Երկար էի սպասել այն օրվան, երբ դիմացինի հետ վատ վարվող մարդիկ կտեսնեն ու կզգան իրենց մաշկի վրա այդ վատ վերաբերմունքի ամոթալիությունն ու ցավալիությունը: Պետրոս Ղազարյանն ու Մարգարիտա Գրիգորյանը հեռացվեցին Հ1-ից: Նախկինում չեմ անդրադարձել այս թեմային, բայց հիմա պատրաստվում եմ հերթով ներկայացնել տարբեր դրվագներ այս մարդկանց գործելաոճից: Հանրային հեռուստաընկերությունում ինձ քաղաքական հետապնդման են ենթարկել. քաղաքական հետապնդում պայմանավորված իմ բարեկամական կապերով (դրա մասին առաջիկայում կխոսեմ), քաղաքական հետապնդում պայմանավորված նրանով, որ ըմբոստացել եմ պրոֆեսիոնալ ժուռնալիստիկային հակասող երեւույթների դեմ: Միայն մի բան կպատմեմ` ինձ ստիպել են, որ բանակաշինության մասին պատմող իմ ռեպորտաժից հանեմ Միքայել Հարությունյանի կադրերը, քանի որ կար քաղաքական նման հրահանգ: Ինձ քաղաքական հետապնդման ենթարկելով, կեղծ բանսարկություններով հեռացրել են աշխատանքից, ինչն այս պահին դատարանում վիճարկում եմ: Այս մասին հետո կխոսեմ: Հիմա ուղղակի ուզում էի ասել, որ տիկին Գրիգորյան եւ պարոն Ղազարյան, դուք ստացել եք այն բումերանգը, որն ավելի վաղ նետել էիք: Իսկ Հանրայինը դեռեւս ամբողջովին մաքրված չէ: Պիտի հեռացվեն նաեւ բոլոր կատարածուներն ու սուտ մատնություն տվողները»։