Անհապաղ պահանջում եմ պաշտոնական բացատրություն և արձագանք ՀՀ վարչապետի կողմից ՌԴ ԱԳ նախարարի այսօրվա հայտարարությունների առնչությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս պահին բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա».

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, հունվարի 25, 2020, Կապան

"Есть проекты, которые в апреле прошлого года в Москве на встрече министров иностранных дел России, Армении и Азербайджана с участием сопредседателей были распространены, и они сейчас активно обсуждаются".

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, ապրիլի 21, 2020

Անհապաղ պահանջում եմ պաշտոնական բացատրություն և արձագանք ՀՀ վարչապետի կողմից ՌԴ ԱԳ նախարարի այսօրվա հայտարարությունների առնչությամբ, այդ թվում՝ խնդրի կարգավորման փուլային տարբերակի վերաբերյալ: Բավ է բոլորին դնեք էշի տեղ: Այս հարցով հաստատ մի «ահավոր բազար» է հասունանում շուտով»: