Երևի լսած կլինեք. «Մետրոն ռազմավարական օբյեկտ է, այդ պատճառով չի կարելի այնտեղ լուսանկարել»։ Մետրոյի աշխատողներից լսած կլինեք, ոստիկանությունից...

Հարցս. եթե մետրոն իսկապես ռազմավարական օբյեկտ է, ապա Ռուսաստանից 3 տուրիստ ինչպե՞ս են հանգիստ մտնում մետրոյի անավարտ կիսաքանդ թունելները, լրիվ նկարահանում, հետո այդտեղից մտնում արդեն գործող հատվածի թունելը, դա էլ են նկարահանում, էլ չասեմ՝ կայաններն են լուսա- ու տեսանկարում, այդ ամեն ինչը հրապարակում YouTube-ում։ Հիմա սա անվտանգության սպառնալի՞ք է, թե ոչ։

Ընդ որում, ինչքանով հասկանում եմ, մարտի կեսերին է եղել, այն ժամանակ, երբ օտարների տեղաշարժերը պիտի ավելի խստացված կարգով վերահսկվեին։ Գուցե և սխալվում եմ, ավելի վաղ է եղել, թեպետ գրածիս իմաստը դրանից չի փոխվում...

Հասկանում եմ, ԱԱԾ-ն շատ է զբաղված սատանայի ու ֆեյսբուքյան ֆեյքերի դեմ պայքարով, գյուղապետարաններում կոռուպցիայի բացահայտմամբ, հասկանում եմ, որ դա կարևորագույն ու առաջնահերթ հարցեր են, բայց կլինի՞ երբեմն էլ ժամանակ գտնեն արտաքին սպառնալիքներով զբաղվելու։

Եթե, իհարկե, մետրոյի թունելների համակարգի նկարահանումը անվտանգության հարց է։ Կարող է հանկարծ պարզվել, որ Նոր Հայաստանում դա արդեն խնդիր չէ, եսիմ...