Երբ առողջապահության նախարարն ասում է, որ իրենք ամեն ինչ արել են, ես դա ընդունում եմ՝ մեզանում հնարավոր ամեն ինչ արվում է, սակայն այդ ամեն ինչը սկսվեց մարտի 2-րդ տասնօրյակից, իսկ կորոնավիրուսի 1-ին դեպքը հիշեցնեմ, բացահայտվեց մարտի 1-ին, երբ նա «ում շունն էր», որ իրենց ինչ-որ բան ներկայացներ: Բայց այդ անտեր կորոնավիրուսն էլ, ինչպես Չինաստանում երևաց, վտանգավոր է հենց իր բազմացման արագությամբ, այսինքն՝ այն բանով, ինչը մեր իշխանությունները սկզբից բանի տեղ չդրեցին: Առողջ եղե՛ք…

Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջից: