Երբ սպառվում են դատական նիստերը ձգելու բոլոր հնարավոր տարբերակները, օգնության է հասնում բժշկությունը։ Զավեշտալի է, չէ՞, հնչում, բայց անհերքելի փաստ է։ Նախագահ Քոչարյանի և մյուսների դատավորը որոշում է քթի պլաստիկ վիրահատություն անել։ Անել դա հենց այն ժամանակ, երբ պաշտպանական կողմը պետք է ներկայացնի երաշխավորագրեր նախագահի խափանման միջոցը փոխելու նպատակով։ Նման ապաշնորհ ձևերով դատական նիստերի ձգձգումը թույլ է տալիս ենթադրել, որ այդ միջնորդությունը պետք է բավարարվի, ինչի հետ պլաստիկ իշխանությունը չի ուզում համակերպվել։

Ցավալի է, որ նախագահին կալանքի տակ պահելու համար դուք արդեն ստիպում եք մարդկանց գնալ վիրահատությունների՝ վտանգի տակ դնելով իրենց առողջությունը։

Երբ ես ասում եմ, որ Հայաստանում բոլոր քաղաքական պրոցեսները վերածվել են մանկապարտեզի հանդեսի, նեղանում եք։ Բա էլ ի՞նչ անուն դնես այս իրողությանը, եթե ոչ մանկապարտեզ։

Բայց հասկացեք, եթե քիթը ենթարկվելով պլաստիկ վիրահատության կարող է ստանալ լավ տեսք, ապա ձեր իշխանությանը դա չի սպառնում․ որևէ պլաստիկ միջամտություն չի փոխի ձեր էությունը։
Դուք այլևս պլաստիկ իշխանություն եք։

Հ.Գ. Տեսնես մյուս պլաստիկ վիրահատությունը ո՞րն է լինելու։

#պլաստիկիշխանություն