Ռուսաստանի կողմից գազի գնի թանկացման հայտը Հայաստանի կառավարությունը պետք է մերժի։ Ձևական իմաստով հայտը ներկայացրել է ռուսական պետական ընկերություն, բայց ակնհայտ է, որ այդ ընկերությունը վերպետական յուրօրինակ կառույց է հետխորհրդային երկրների վրա Ռուսաստանի քաղաքական իշխանությունը պահելու համար։ Սա ոչ միայն քաղաքական հարց է, այլև արժանապատվության։
Կառավարությունը սիրում է խոսել հպարտ քաղաքացու մասին, արժանապատվության մասին։ Դե գործով ապացուցեք, որ արժանապատիվ կառավարություն ունեք։
Հ.Գ. Ռուսաստանը երբեք իր ձեռքով Հայաստանից իր ոտքը քաշող չի, գազը երբեք չի դադարելու մատակարարել, իսկ եթե նույնիսկ դադարեցնի, Իրանը տարիներ շարունակ գազ է առաջարկում Հայաստանին։
Ոչ թանկացմանը։
Արժանապատիվ ինքնիշխանություն։