ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որ Մարզահամերգային համալիրը դիտարկվում է որպես արտակարգ դրության ժամանակ մեկուսացման վայր, իմացել եմ անցյալ շաբաթվա սկզբին: Չափազանց հարմար, քաղաքից կտրված շենք է:

Վստահաբար՝ առաջիկայում այլ հաստատություններ էլ կավելանան այս մեկին և սա այն դեպքն է, երբ դրվատանքի է արժանի գործադիրի ջանքը, որ այդպիսի մասշտաբային պրոակտիվ և կանխարգելիչ քայլեր է ձեռնարկում:

Երանի Համալիրը դատարկ մնա... Բայց մի պահ մտածեք, թե որքան կմեղադրենք իշխանությանը, եթե համաճարակի հնարավոր սրացման հետ այդ մասշտաբի մեկուսարան չունենանք ձեռնարկած և պատրաստ»: