ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի քաղաքացիներ, հենց նոր դուրս եկա երեկ աղմուկ բարձրացրած Գոռի տանից, և նկարները հրապարակում եմ իրենց թույլտվությամբ։ Ընտանիքը գտնվում է ծայրահեղ վիճակում, տան բոլոր անդամները, այդ թվում նաև երեխան, հաշվառված են և գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Ես բավականաչափ սնունդ փոխանցեցի, բայց կարիք կլինի ևս 10 օրից աջակցել։

Աղբամանում, ըստ ծնողի փոխանցման, ապակե տարա է փնտրել, որ մորաքույրը վաճառի։ Խոստացան, որ ուշադիր կլինեն, բայց վերահսկողության կարիք կա։ Լավ եղեք, առողջ եղեք։

Հուսամ՝ «Հրապարակ»-ը սա էլ կտարածի»։