Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահա թուրք հասարակության իրական դեմքը... Թուրքիայում այս օրերին իսկական մղձավանջ է ծերերի համար: Ամեն քայլափոխի վիրավորում են, ծաղրում են, իջեցնում են ավտոբուսներից, կամ ընդհանրապես թույլ չեն տալիս օգտվել հասարակական տրանսպորտից և դա անում են սովորական քաղաքացիները: Ծերերը շատ դեպքերում ստիպված են լինում գործի դնել իրենց ձեռնափայտերը՝ որպես ինքնապաշտպանության միջոց...
     Հատուկ պետք է նշեմ, որ ծերերի նկատմամբ նման վերաբերմունքը լուռ խրախուսվում է Թուրքիայի իշխանության կողմից: Հիշեցնեմ, որ Թուրքիան արգելել է 65 տարեկանից բարձր քաղաքացիներին դուրս գալ տնից և կոչ արել քաղաքացիներին, եթե հանդիպեն տարեցների, ապա ձեռնարկեն միջոցներ նրանց իրենց տներ վերադարձնելու համար»: