ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել  և կից գրել.

 

«Մի հրաշք արտակարգ դրություն է փողոցներում։ Առաջին օրը փողոցները դատարկվել էին, հետո մարդիկ տեսան, որ էնքան էլ խիստ արտակարգ իրավիճակ չէ, դե մեկ ա իրենք վարակվելուց հեռու են, վարակն իրենց չի հասնի, սկսեցին էլ ավելի շատ ներս ու դուրս անել, խանութ ու սուպերմարկետ գնալ, շարունակել առևտուր անել, հագուստի ու կոշիկի խանութներն էլ նույն տեմպով աշխատում են։ Տարբեր խանութների աշխատողներից նամակներ եմ ստանում, մարդիկ ասում են, որ իրենց կանչում են աշխատանքի և եթե չներկայանան, կազատվեն աշխատանքից, ասում են, եթե պարետատան կողմից խստացում լինի, գործատուները ստիպված կփակեն գոնե հագուստի/կոշիկի խանութները, իսկ այս մարդիկ գոնե հետագայի համար չեն կորցնի իրենց աշխատանքը։

Ասածս ինչ է` սենց ազատ թողած արտակարգ դրություն չի լինում։ Մարդիկ ոնց որ թե արխային են ընկել, իսկ վարակակիրների թիվն աճում է ժամ ժամի վրա»: