Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից:

Հայկական պարադոքներ շարքից. այս տարի նոյեմբերի 22-ին լրացող ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 100-ամյա տարեդարձին ընդառաջ, որով որոշվեցին Միացյալ Հայաստանի սահմանները 164 հազար կմ² ընդհանուր տարածքով, և այդ իսկ պատճառով ուղղակի պարտադիր է Վիլսոնի արձանի կանգնեցումը Հայաստանի մայրաքաղաքում, Գյումրիում հանկարծ առանց որևէ տրամաբանության հայտնվում է ռուս ցարի կիսանդրին, որի հրամանագրով 180 տարի առաջ վերացվեց Հայկական Մարզը՝ դրանով վերջնականապես խորտակելով Արևելյան Հայաստանում հայկական ինքնավարություն ունենալու հայ ժողովրդի բոլոր պատրանքները։