Պարզվեց՝ Գլենդելից բերած մեր «հարսը» այդքան էլ «կույս» չէր։ Հիշո՞ւմ եք, թե ինչ շռնդալից փիառ էին անում Գլենդելի նախկին «քաղաքապետին» Թավշյա Հեղափոխության օրերին ու դրանից հետո, ինչպես էին համոզում, որ Սփյուռքի նախարարի պաշտոնը ստեղծված է հենց նրա հրամար, հետո համոզում, որ ինքը այնպիսի հանճարեղ կերպար է, որ մի հատ գործակալությունով կանի այն ամենը, ինչ անում էր սփյուռնախը ու մի բան էլ ավել։

Ու ի՞նչ ունենք հիմա։ Սփյուռքի հետ տարվո 0 աշխատանք։ Մենակ Գլենդելու միտինգ են արել էս ընթացքում, երբ Նիկոլն այնտեղ էր։ Չեղարկված բազմաթիվ ծրագրեր՝ գումրների տնտեսման ու անարդյունավետ ծախսը բացռելու պատրվաթով։ Հիշո՞ւմ եք, թե մանրապճեղ Մխոն՝ նախկին սփյուռնախը ինչպես էր «բռնացրել» «Արի տուն» ծրագրի օրապահիկների ծախսերը։ Նենց էր բռնացրել, որ սկի թվերը չգիտեր, բայց գիտեր, որ թանկ է։

Անցավ երկու տարի ու պարզվեց, որ էս մեր նոր հպարտ գաստռալյոռը բոլորին է տվել անցել, այդ թվում՝ պարգևավճարների չափով։ Մարդու տղեն 7 ամսում 174000 դոլար պրեմիաներ է բաժանել իր 50 հոգանոց հիմնարկում, ըստ որում՝ այնես չէ, որ գումարը հավասարաչափ է բաշխվել բոլոր աշխատակիցների միջև։ Այ հենց տենց. դու ոչ մի բան չես անում, իսկ ամսվա վերջում ոչ միայն ռոճիկ ես ստանում, այլև վերցնում ես 25000 դոլար, դրա մի փոքր մասը տալիս ես շարքային աշխատակիցներին, մի քիչ ավելի մեծ մասը տալիս ես ավելի առանցքային օղակներին, իսկ վերջում ամենայուղոտ կտորն էլ գրպանում ես։ Արդյունքում՝ հեչից մի 10000 դոլարանոց տղա ես։ Ու դա՝ Երևանում, այլ ոչ Գլենդելում, որտեղ ամսական 10000 դոլարը, հավատացե՛ք, առավել քան լուրջ գումար է ու ցանկացածի հետ կարող եմ գրազ գալ, որ Զարեհ Սինանյանը իր կյանքում երբեք այդքան եկամուտ չէր ունենա՝ շարունակելով ապրել ԱՄՆ-ում։

Կից նյութն այստեղ՝ Ամսական 25.000 դոլար կամ սփյուռքի հանձնակատարի «ռոքֆելլերյան» պարգևատրումները