Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էս ուր ենք հասել…

Ուրեմն այդ «Գարուն» գործակալությունը, որը պարզապես գողացել է 91-ի «Այո»-ի լոգոն, հայտարարություն է տարածել, որտեղ ասված է՝ «Գարուն» գործակալության ստեղծած և մշակած լոգոտիպը կշարունակի մնալ «Այո՛» արշավի խորհրդանիշը»… Պատկերացնո՞ւմ եք…

Ոչ թե իշխող ուժն է ասում, որ ինքը շարունակելու է օգտագործել վիճահարույց լոգոն, այլ ինչ-որ գործակալություն պնդում է՝ թքած ամեն ինչի վրա, դուք իմ լոգոն եք օգտագործելու… Ու իշխող ուժը ձեն ծպտուն չի հանում.. Լավ, կներեք, բայց էս ուր ենք հասել… Երեւի սա վերջն է…»: