«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» տիտղոսակիր Գոհար Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Դատական գործերի հաղթական ավարտ!!! Իմ կողմից գեղեցկության մրցույթի անցկացումը եղել է օրինական, Կարեն Արիստակեսյանից, ինչպես ինքն էր պահանջում, հրապարակային ներողություն չեմ խնդրելու, չեմ տուգանվելու և շարունակելում եմ բոլոր չկամների կամքին հակառակ զարգացնել գեղեցկության մրցույթների և նորաձևության որորտը: Ստորև ներկայացնում եմ իրավաբանի հաղորդագրությունը!!!
«Միսս Արմենիա» Համահայկական Մշակութային հիմնադրամը, ի դեմս նախագահ Գոհար Հարությունյանի, Հայաստանում կազմակերպում և իրականացնում է գեղեցկության մրցույթներ: «Միսս Հայաստան» Ազգային Գործակալություն ՀԿ-ն, ի դեմս վերջինիս նապագահ Կարեն Արիստակեսյանի, 2017 թվականից սկսած տարբեր քաղաքացիական, վարչական և քրեական բողոքներ և հայցեր է ներկայացրել «Միսս Արմենիա» Համահայկական Մշակութային հիմնադրամի և Գոհար Հարությունյանի դեմ, փորձելով խոչընդոտել հիմնադրամի գործունեությունը:
«Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակը, ի դեմս գրասենյակի իրավաբան փաստաբան Դավիթ Ասատրյանի, ստանձնեց «Միսս Արմենիա» Համահայկական Մշակութային հիմնադրամի և Գոհար Հարությունյանի իրավունքների պաշտպանությունը և բոլոր՝ թվով վեց քաղաքացիական, վարչական և քրեական գործերով հասան հաջողության:
Արդյունքում, հաստատվեց «Միսս Արմենիա» Համահայկական Մշակութային հիմնադրամի կողմից նախկինում իրականացված և ապագայում իրականացվելիք գեղեցկության մրցույթների օրինականությունը և համապատասխանությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանոններին»: