Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, ինչ տարիներ շարունակ կատարվել է Մոնումենտի այգում՝ խայտառակություն ու վանդալիզմ է։ Որևէ բանական մարդ այս թեմայով չի վիճում։ Այլ հարց է այդ խնդիրն այսօր վարչապետի մակարդակով արծարծելը։ Չի կարելի երկու տարի իշխանության լինել ու ամեն օր մի նոր «Մոմումենտ» բացահայտել, երբ առջևում ընտրություններ կամ հանրաքվե է («Մոնումենտի» հարցը լուծող էիք՝ երկու տարում լուծեիք)։ Հետաքրքիր է՝ դեռ ինչքան խնամքով թաքցված «Մոնումեմտ» կա, որը գործող իշխանությունը պետք է օգտագործի՝ իր վարկանիշի անկումը թույլ չտալու կամ ընտրություններում ձայներ ապահովելու համար։Բայց մի բան էլ նկատեմ՝ նախկինների թեման մի օր հասարկաությանն այլևս չի հետաքրքրելու՝ օբյեկտիվորեն, որովհետև գործողների «հետևողական» ջանքերով «նախկինների» ու «ներկաների» սահմանը բարակել ու հարաբերական է դարձել։
Ի դեպ՝ այսօրվա Հայաստանում քաղաքացին «հպարտ» է դառնում, երբ առջևում քվերակություն է, մնացած դեպքերում՝ անգրագետ «Պողոս» է, որը ոչ մի բան չի հասկանում, օրինակ՝ Ամուլսարից»: