Նիկոլին հիշեցրեք, թե հանուն խաղաղության ինչ կարող է տեղի ունենալ: Խաղաղություն չեն մուրում, խաղություն պարտադրում են ուժով․ եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի:
Փետրվարի 19-ին լրանում է Ռամիլ Սաֆարովի ստոր եւ անմարդկային ոճրագործության 16-րդ տարելիցը:
Թուրքիայում հատուկ պատրաստվածություն անցած Ադրբեջանի ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարին մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներին, որոնց մասնակցում էին նաեւ հայ սպաներ Գուրգեն Մարգարյանն ու Հայկ Մակուչյանը:
Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը թաքուն մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակը եւ կացնահարել քնած հայ սպային: Դրանից հետո Սաֆարովը փորձել էր սպանել Մակուչյանին, բայց վերջինիս սենյակի դուռը, բարեբախտաբար, փակ էր եղել:
Հունգարական դատարանը բազմիցս էր հայտարարել Սաֆարովի' հայրենիքին արտահանձնելու անհնարինության մասին, ինչին համառորեն փորձում էր հասնել ադրբեջանական կողմը: Սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին նախագահի կողմից ներում շնորհվեց, զինովորական բարձր կոչում տրվեց եւ միանվագ վճարվեց 8 տարվա աշխատավարձը:
ՀԻՇԵՑՈՒՄ․ երկարատեւ դատական գործընթացից հետո 2006թ. ապրիլին Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել 30 տարի առանց ներման իրավունքի: