Մոսկվա-Երևան գիշերվա չվերթ, երեխան մոտ 30 րոպե բարձր ձայնով լացում է, սենց գրեմ, որ հանկարծ էլի մայրիկները չնեղանան-փոքրիկ անուշիկ երեխան մոտ կես ժամ շատ բարձր ու ականջները հաճելիորեն սղոցող ձայնով լացում է, դե հիմա երեխայա, երեխաների լացը նույնիսկ գիշերվա 3-ին հաճելիա (հատուկ ձեզ համար մայրիկներ)… մի խոսքով քնել չի լինում, ֆիլմ դիտել չի լինում, ականջները փակել չի լինում:

Եվ ահա առաջին շարքերից հայտնվում է Մհեր Արմենիան, խնդրում է երեխային փոխանցել իրեն, սկսում է քայլել նրա հետ ինքնաթիռում ու երգում է փոքրիկի համար: Փոքրիկը հանգտանում է ու նույնիսկ քնում, ողջ ինքնաթիռը ծափահարում է Մհեր Արմենիային: Երևումա որ Մհերը հայրիկա ու գիտի ոնց նման դեպքերում վարվել: Էպիլոգ-մի բուռ ազգ ենք, ով ոնց կարողանումա պիտի օգնի հարևանին