Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղափոխությունից հետո ջրային կոմիտեի 3-րդ նախագահն է արդեն նշանակում վարչապետը։
Առաջինը ոլորտի հետ ուղիղ կապ ուներ։ 2-րդը ինչ-որ միջազգային ծրագրերում վարորդ էր աշխատել, հետո էլ Լիդիանում պաշտոն ուներ։
Իսկ երեկ նշանակված 3-րդը սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի Հայկական պետական ինստիտուտի մարզական լրագրության բաժինը։ Վերջին տարին էլ եղել է «Գեղարքունիք» ՋՕԸ փոխտնօրեն, հետո տնօրեն, հետո էլ «Մելիորացիա» ՓԲԸ, գլխավոր տնօրենի ժ/պ։
Ցավոք, բացասական ընտրասերումը (սելեկցիա) շարունակվում է․․․»: