Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «...Ես եմ մի օր նրանց ասֆալտին պառկցնելու ու ոտքերս մաքրեմ իրենց վրա...», - ցավալի, բայց արդեն օրինաչափ դարձող երկխոսության մի մասն է, եթե չհաշվենք, որ ասողը մարդկանց ասֆալտին պառկեցնելու և ոտքերը, նաև ձեռքերը, նաև կաստետները նրանց վրա մաքրելու հարուստ և հայկական ավանդական փորձառություն ունի և վաղուց է հայտարարել, որ ինքը մարդկանց պատժելու սեփական մեթոդներն ունի, սովորաբար ջութակ չի նվագում, ծեծում է: Ճիշտ է՝ համեստորեն լռել է ծեծի իր փորձառության քննություն բռնած ծանր հետևանքների մասին: Հիմա ինչ, երկխոսության սկիզբը դրածները նույնպե՞ս ուզում են այս «հայկական ավանդական» փորձառության մեջ տեղավորվել: Երկխոսողները բոլո՞րն են ռուբեն հայրապետյաններ»: