Փաստաբան Միհրան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ի գիտություն որոշ պատգամավորների և ոչ միայն։
ՀՀ քրեական օրենսգրքի ինչպես 300֊րդ, այնպես էլ 300.1֊րդ հոդվածներն ունեն խրախուսական նորմ և իշխանությունը յուրացնելու կամ սահմանադրական կարգը տապալելու հանցագործության նախապատրաստության փուլում դրան մասնակցող անձի կողմից հանցագործության նախապատրաստության մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձին ազատում են քրեական պատասխանատվությունից»։