Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ փետրվարի 6-ի արտահերթ նիստում փորձ է արվելու «խուզել» երկրի նախագահի ու ՍԴ-ի լիազորությունները՝ սպասվող սահմանադրական փոփոխությունների ու դրանք հաստատող հանրաքվեի համատեքստում։ Սա կարող է ապալեգիտիմացնել սահմանադրական փոփոխությունների գործընթացը՝ այն ծառայեցնելով քաղաքական կոնկրետ շահերի»: