Այլ հեռուստաալիքներում ատելության խոսք փնտրող Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը չի՞ ուզում անդրադառնալ հարկատուներիս փողերով պահվող Հ1-ի եթերում ՍԴ նախագահի անմեղության կանխավարկածը խախտող, տենդենցիոզ ռեպորտաժին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը չի՞ ուզում խոսել այս թեմայով և անդրադառնալ վարչապետի գործողություններին, որոնք ակնհայտորեն հակասում են ՀՀ սահմանադրությամբ ամրագրված իշխանության բաժանման ու հավասարակշռման սկզբունքին։

ԱԺ ընդդիմադիր ուժերը չե՞ն խոսելու ՍԴ-ի շուրջ ծավալվող ակնհայտ ապօրինի զարգացումների մասին։

Տարիներ շարունակ իրավապաշտպանական բիզնեսով զբաղվող ու իրենց ժողովրդավարական արժեքների կրողներ ներկայացնողները բան չունե՞ն ասելու այս բռնապետիկության թեմայով։

Եվ վերջապես, բան չունի՞ ասելու հոգեբույժների համայնքը։