Չէի ցանկանում շոշափել այս թեման ՝հարգելով Կուտոյանի մահը , բայց տեսնելով որոշ մարդկանց սրբապիղծ պահվածքը ՝ լռել չի լինի ։
Այդ իսկ պատճառով այս թեմային անդրադառնում եմ նրա հուղարկավորությունից օրեր հետո .....
Չնայած նրան, որ ներկայիս իշխանությունները վաղուց ապացուցել էին իրենց անսկզբունքայնությունը ու բազմաթիվ անգամներ հիասթափեցրել ժողովրդին , մե՛կ է , միշտ լավատեսորեն փորձել եմ գոնե թե իրենց բարոյական նորմերը չդնել կասկածի տակ ։
Բայց, երբ պաշտոնատար անձինք զբաղվում են նեկրոֆիլիայով և Կուտոյանի աճյունը դեռ հողին չհանձնած սկսում են 《բզկտել》 այն իրենց կեղծ և էժան վարկածներով ՝ օգտագործելով ԱԱԾ նախկին տնօրենի մահն ի շահ իրենց քաղաքական հայացքների, հասկանում եմ, որ դանակի սայրին ենք կանգնած . Վտանգավոր ժամանակներում ենք ապրում ՝ ամեն մի սրբապիղծ կարող է դիակապտությամբ զբաղվել և չպատժվել ։
Կուտոյանի նման կիրթ , մարդկային և բարոյական բարձր հատկանիշներ ունեցող մարդն արժանի չէր նման հրաժեշտի։
Վարչապետը պետք է սկսի խիստ անհանգստանալ իր յուրայինների պահվածքի համար , քանի որ վերջում արժանանալու է առանց այդ էլ հիասթափված ժողովուրդի բարկությանը , և ներկայիս իշխանության ցանկացած սխալի համար պատասխան է տալու հենց ինքը ։