Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուկրաինայում կրճատում են նախարարների և այլ պաշտոնյաների աշխատավարձերը և պարգևավճարները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հետ հանդիպման ժամանակ հրահանգել է կրճատել նախարարների, պետական գերատեսչությունների, պետական ձեռնարկությունների տնօրենների և նրանց տեղակալների աշխատավարձերը...
"Դա պետք է լինեն նորմալ աշխատավարձեր...Մենք հասկանում ենք, որ նրանք շատ լուրջ մասնագետներ են, բայց ես ուզում եմ ընդհանուր կարծիք ունենալ ձեր և նախարարների հետ, որ նման աշխատավարձերը այսօր Ուկրաինայում չեն կարող լինել այն վիճակում, որում գտնվում է մեր տնտեսությունը:",-ասել է Զելենսկին...
Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ այն նախարարները ովքեր համաձայն չեն այս որոշման հետ կարող են հրաժարական տալ...
Հավելեմ, որ Ուկրաինան Հայաստանի հետ համեմատած բավական "հարուստ" երկիր է...Սակայն, ինչպես տեսնում ենք, Ուկրաինայի նախագահը՝ որպես երկրի ղեկավար պետական մտածելակերպ է դրսևորում և դուրս գալով երկրի տնտեսական և բնակչության սոցիալ-տնտեսական վիճակից կրճատում է պաշտոնյաների և նրանց տեղակալների աշխատավարձերը...
Իսկ Հասաստանում իշխանության եկած քաղաքական ուժն արհամարած ունենալով երկրի տնտեսության և բնակչության սոցիալական վիճակը հասարակությունից գաղտնի 100 տոկոսով բարձրացնում է նախարարների, փոխնախարարների, մարզպետների աշխատավարձերը, տարեկան մի քանի անգամ պարգևավճարներ տալիս պատգամավորներին և այլ պաշտոնյաների...Իսկ բնակչությանը հասնում են կրճոններ, որոնք "խժռվում" են գնաճի պատճառով...
Ի դեպ, եթե Ուկրաինայի նախագահը բարձրաձայնում է իր նախարարների "շատ լուրջ մասնագետ" լինելու հանգամանքը, ապա պարոն Փաշինյանի կառավարության և թիմի 95 տոկոսին կարելի է մեկ բառով բնութագրել՝ դիլետանտներ, որի համար վերջիններս միլիոններ են ստանում պետական բյուջեից...»