«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչ թավշյա հանցագործություններ և թավշյա «բացահայտումներ».
     Նիկոլ Փաշինյանը հանրահավաքային հարթակից հայտարարեց, որ բացահայտված է 10 տարվա վաղեմության հանցագործությունը՝ «Մարտի 1»–ի գործը, սակայն 10 զոհերի սպանության, կատարողների մասով ոչ մի բացահայտում չկա։ Կարևորագույն վկաներից հանդիսացող Մանվել Գրիգորյանին էլ ոչ ֆորմալ ձևով մահվան են դատապարտել։

Փաշինյանի հրահանգով «Ֆեյքին» 1 օրում գտան, բայց դեմքը ցույց չտվեցին, ռեպորտաժ սարքեցին, մուտիլովկաները տարածեցին ու անցան առաջ։

Սատանային դեռ չեն գտել, թեև հրահանգը կա։

Հիմա հարց․ ե՞րբ կբացահայտվի Կուտոյանի սպանությունը (Հայկ Հարությունյանի մահվան թեման արդեն մոռացության են տվել ու նույնիսկ արդարացրել, թե բա՝ զգում էր, որ մեղավոր է, դրա համար էլ ինքնասպանություն գործեց)։

Հ․Գ․ ՀՀՇ–ական ռեժիմի ժամանակ էլ էին սպանություններն ու ինքնասպանությունները/«ինքնասպանությունները» շատ։ Այն ժամանակ էլ էր հայտարարվում, որ ամեն ինչ բացահայտվել է, բայց ոչինչ չէր բացահայտվում։

Օրինակ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը հայտարարեց, որ գրող Վարդգես Պետրոսյանի սպանությունը բացահայտվել է, բայց նման բան չկար։

Նիկոլ Փաշինյանը Վանո Սիրադեղյանի քաղաքական հոգեզավակն է»: