ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել:

«Այսօր բոլորիս կողմից սիրված Արաքս Մանսուրյանին ՀՀ քաղաքացիություն շնորհվելու կապակցությամբ հանձնվեց ՀՀ քաղաքացու անձնագիր: Շնորհավոր լինի այս պատվաբեր շնորհումը»,- գրել է Բիչախչյանը: