Սարգսյանի օրոք որպես ընդդիմադիր օգտատեր բազմաթիվ խնդիրներ եմ ունեցել ՖԲ-ում, ինչը հիմնականում փորձել եմ հարթել առանց հետագա բարդացումների:

Աղջիկս, որը ժամանակին ավելի քան երկու տարի զբաղվել է կարատեով, մի քանի անգամ փորձել է խառնվել դրանց, սակայն թույլ չեմ տվել՝ դա իր գործը չէր:

Կարծում եմ, որ այդպես պետք է վարվի յուրաքանչյուր հայ տղամարդ՝ ով էլ լինի և ինչ պաշտոն էլ զբաղեցնի: Էլ չեմ խոսում այն բանի մասին, որ իր ծնողների տարիքի մարդկանց աղջիկս երբեք չի դիմել անունով՝ կարծում եմ դա ևս պետք է ընտանիքում սերմանվի համատարած կերպով՝ անկախ սոցիալական կարգավիճակից:

Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջից: