ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բաքվում հայերի ջարդի 30-րդ տարելիցին: Նա մասնավորապես գրել է.

«Այսօր լրանում է Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցը։

Այս թեման առանցքայիններից պետք է լինի ողջ տարվա ընթացքում, հատկապես՝ խորհրդարանական դիվանագիտության համար։

Ազգային Ժողովի բոլոր խմբակցությունների մասնակցությամբ պետք է մշակել եւ ընդունել ԱԺ համապատասխան հայտարարություն, որն անհապաղ թարգմանել եւ հղել միջազգային խորհրդարանական կազմակերպություններին։

Որպես օրինակ կարող է օգտագործվել իմ կողմից մշակված, Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված եւ 28.02.2018 ընդունված ԱԺ հայտարարությունը եւ նրանից բխած գործողությունները»։