Վերջում պարզվելու ա, թե կոնկրետ Ոստիկանության 7-րդ վարչության, որ աշխատակցի մտքով ա անցել ՍԴ դատավորների (կամ առհասարակ ցանկացած մեկի) անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտել ու տենց տեսագրություններ անել: Էդ գործողություն իրականացնող օպերներից բռնած ավելի վատ ձևով բումերանգի էֆֆեկտ են ստանալու:

Իսկ, եթե դրա արդյունքում հրաժարական ներկայացրեցին ՍԴ դատավորները ուրեմն էդ պահից սկսած նմանատիպ կոմպրոմատներ կարելի է և անգամ պարտադիր է հրապարակել Նիկոլ Փաշինյանի և իր մերձավորների մասին (չեմ զարմանա, եթե տասնյակներով նմանատիպ տեսանյութեր լինեն): Վերջնական բարոյական գծերը անցաք սրանով պարոնայք ու սրա ողջ հետևանքները ձեր մաշկի վրա եք կրելու:

Հ.Գ. Խնդրում եմ ինձա չասել, որ սրանում ոստիկանությունը մեղավոր չի, «հրաման ա եղել կատարել են» և այլն: Եթե լուրի իսկությունը պարզվեց (իսկ ես գրեթե կասկած չունեմ, որ ճիշտ ա) Ոստիկանությունն իր ԺՊ-ի գլխավորությամբ ամբողջությամբ կրում է տեղի ունեցածի բարոյական և ապագայում նաև իրավական պատասխանատվությունը:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից: