Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

««Friends of Lucky». ոչ մի կենդանի այլևս անօթեւան չպիտի մնա

Կենդանիների պաշտպանության ARIA միջազգային կազմակերպության հայկական ներկայացուցչությունը` «Friends of Lucky» հիմնադրամը սկսում է իր գործունեությունը:
«Friends of Lucky»-ում հավաքվել են մարդիկ, ում համար ցանկացած անօթևան շնիկի ճակատագիրը ցավ է:
Այսօր անօթևան կենդանիների հարցը հրատապ լուծում է պահանջում` սկսած կենդանիների օթևանների կառուցումից, անասնաբուժական պատշաճ ծառայությունից, մինչև կենդանիների որդեգրում ու բազմաթիվ այլ հարցեր:
Որպես կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագծի հեղինակ, ես համագործակցելու եմ հիմնադրամի հետ և տոներից հետո արդեն սկսելու ենք մեր հանդիպումները քաղաքային և մարզային իշխանությունների հետ, աննախադեպ այս ծրագիրը ներկայացնելու և համատեղ լավ ու բարի գործ անելու ակնկալիքով:
Անօթեւան կենդանիների խնդիրը համակարգային լուծում է պահանջում և ես վստահ եմ, որ իրապես պրոֆեսիոնալ և հոգատար այս թիմով մենք հետևողական քայլերով լուծելու ենք անօթևան կենդանիների շատ բարդ խնդիրը
»։