Վախթանգ Սիրադեղյանի էջից. «Զարմանալի մարդիկ են լրագրողները՝ մինչև այսօր իրենք չեն պարզել, թե ինչու մտան «Ժողովուրդ» թերթի խմբագրություն, ու, միաժամանակ, չեն ուզում ընդունել, որ դա կատարվել է ԱԱԾ-ի կողմից «մունդիրի պատիվը» փրկելու նպատակով: Իսկ այն վտանգվել էր ԱԱԾ վարչության նախկին պետ, գեներալ-մայորի կողմից հարցազրույց տալով, ինչն, ի դեպ, հրապարակվեց գիշերային «մուտքից» անմիջապես հետո»: