«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ տեղեկություններով՝ Արարատի մարզպետ Գարիկի մորքուրի հարս Լիլիթ Միրզախանյանը, ով զբաղեցնում է մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնը (մարզպետից հետո 3-րդ պաշտոն), չի անցել այս պաշտոնի համար անցկացված մրցույթում։ Ավելին՝ մրցույթում հաղթել է Նունե Մարտիկյանը, ով մեկ այլ մրցույթի հետ կապված դատական հայց է ներկայացրել Գարիկի դեմ։
     Գարիկ ջան, լավ էլ չասեմ մնացածը»: