Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր լսեցի Ամանորի մի միջոցառումներից մեկի պատասխանատուի, որն ասուլիսում ասում էր, թե հրավիրված արտիստներից մեկին ինչքան է վճարվելու իր «բեկ» վոկալով. 65 000 եվրո, ասել է թե՝ մոտ 70000$: Ահա թե ինչու է կարևոր, որ արտիստը դրսից լինի «իմպորտնի»: Դե Հայաստանը փոքր երկիր է, եղածներն էլ բոլորը «մուղամչիներ», դրսի աստղերը զիլ են, պայծառ:
Անկեղծ, Հայաստանյան արտիստներին համար ցավում եմ: Երբ ոչ մասնավոր, այլ պետական միջոցներով կերակրվում է ոչ թե հայաստանյան արվեստագետը` այլ դրսի աստղը: Հա մեզ արվեստ պետք չէ, մոռացել էի՝ կուլտուրաի «եթիմ» նախարարությունն արդեն չկա, ու կամ Էդ ախմախ բառը՝ արվեստ, ավելորդ, աննյութական, շահույթ չապահովող տեղական ինքնագործունեություն Է: Հասկանում եմ հայ իշխանավորի մենթալ պրոբլեմը` հայաստանյան կամ «տեղական» արվեստի մարդու ու դսի աստղի հարցը: Հիմա եմ հասկանում՝ Կոմիտասն ինչի մենակ, մոռացված հոգեբուժարանում մեռավ. անհետաքրքիր էր, անշահույթ: Մեր բարեկրթությունն էլ այդպիսին է` օտարամոլ... Հայ Արվեստի մարդ, դիմացի՛...
Հ.Գ. Ես էդ շարքերում չկամ, իմ արդար հացն այլ երկրում եմ աշխատում. համեստ, բայց արդար, այնպես որ, շեն մնան բարեկիրթ, օտարամոլ քաղքենիները...»:
Հիշեցնենք, որ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը խոսելով Ամանորին Հանրապետության Հրապարակում կայանալիք՝ երաժիշտ և երգահան Գորան Բրեգովիչի համերգի մասին, ասել էր, որ կծախսվի 65 մլն դրամ։