Ռեժիմը մեկ տարի է ապօրինաբար կալանքի տակ է պահում Արցախի հերոս, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանին։

Եթե իշխանության երեք ճյուղերի միջեւ չկա փոխադարձ հարգանք եւ վստահություն, նշանակում է իրավական պետությունում բնականոն գործընթացը խաթարված է, և շատ լուրջ ու վտանգներով լի խնդիր ունենք։ Դրա համար խոսել այն մասին, թե դատական իշխանությունը որքան կարող է դիմակայել ճնշումներին, եթե գործընթացները շարունակվեն կամ ավելի սրվեն,ես չգիտեմ։ Նման մեթոդներով՝ հայհոյանքներով, փորձել ընկճել Ռոբերտ Քոչարյանին, կամ հիասթափեցնել Նախագահին սատարող մարդկանց, կարող էր միայն շեղումներ ունեցող, իրականությունից դուրս՝ իր հիվանդ երևակայությամբ ապրող, հասարակության և պետության նկատմամբ անտարբեր մարդը։ Սովորաբար հայհոյանքին են դիմում այն դեպքում, երբ այլևս անզոր են գործել կամ ներկայացնել իրենց տեսակետը տրամաբանության կամ արդարամտության սահմաններում։

Երբ Նախագահին անհնարին է կոտրել, երբ Նախագահին անհնարին է դուխաթափ անել ու այդ ամենի մեջ մարդ կա լայվով է մարդ, մարդ էլ կա՝ Արցախը ազատագրելով, Հայաստանը շենացնելով և անցած ճանապարհով։ Գալիս է մի ժամանակ երբ խոսքերը այլևս չեն հերիքում միտքդ արտահայտելու համար։ Չկան բառեր, որոնք կարող են ճիշտ բնութագրել այս անմեղսունակ իրականությունը:

Հ.Գ. Ազատություն Արցախի հերոս, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ՝ քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանին։

Արթուր Թովմասյանի էջից: