ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Աներեւույթ մարդիկ

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչության հետ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մեր հանձնաժողովը այսօր քննարկում էր կազմակերպել' ապաքաղաքացիության կանխման խնդիրների շուրջ: Աշխարհում 10 միլիոն մարդ չունի քաղաքացիություն, նրանց կոչում են աներևույթ մարդիկ, ովքեր երբ մահանան, որևէ մեկը չի էլ իմանա, որ նրանք ապրել են:
Նրանց իրավունքները պաշտպանված չեն, նրանք չունեն իրավունք, որովհետև չունեն քաղաքացիություն:
Ու հատկապես խոցելի են երեխաները, որոնք զրկված են լիարժեք մանկությունից: Հայաստանում 931 մարդ չունի քաղաքացիություն: Աշխատելու ենք օր առաջ ընդունել ապաքաղաքացիության կանխման մասին օրենքը, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա ասել'
«Ես պատկանում եմ»»: