Մի հարց տամ էլի, ես ոնց որ չեմ հասկանում սա։ Արտասահման , հատկապես Եվրոպա գնացողների մեծ մասը բժշկական ապահովագրություն են վերցնում, երկրից դուրս առողջական որևէ խնդիր առաջանալու համար մինչև 30 000 եվրո բժշկական ծախսերի փոխհատուցման պոլիսով, որի համար վճարում են 14 000 դրամ։ Հիմա հարցս, եթե աշխարհով շրջագայելու համար 30 000 եվրո փոխհատուցման ապահովագրավճարը կազմում է 14 000դրամ, շարքային աշխատողից տարին միջինը 144 000 քերելու իմաստը ո՞րն է։ Կամ եթե 14 000֊ի դեպքում ծածկում է 30 000 եվրո, 144000֊ի դեպքում ինչքա՞ն է ծածկելու։ Կամ բնակչության քանի՞ տոկոսի առողջապահական ծախսերը կանցնեն 30 000 եվրոյից։