Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Պրն. քաղաքապետ, դիտեցի Ձեր լայվը!!! Շնորհավորում եմ!!! Դուք այս քաղաքական թոհուբոհի մեջ չեք կորցրել Ձեր դերասանական ջիղն ու տաղանդը։ Որոշ թեմաների վրայով այնպես սահուն անցաք, այնպես պրոֆեսսիոնալ լղոզեցիք, որ մնում էր ես էլ հավատայի։

Կհանդիպենք հաջորդիվ»։