Դավիթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ խնդրել էի Դավիթ Խաժակյանին մի հարց ուղղել քաղաքապետ Հայկ Մարությանին իմ կողմից՝ արդյո՞ք ճիշտ է, որ Եղվարդի խճուղու հարակից տարածքում կառուցապատում իրականացնող շինարարական ընկերությունը քաղաքին նվիրել է թվով 10 կամազ՝ շինթույլտվությունն ստանալու համար։ Այսօր քաղաքապետարանը հրապարակեց աղբատար մեքենաների նվիրատուների ցուցակը, որտեղ ամենից շռայլ նվիրատուն՝ 14 կամազ, " Ն և Ս Քոնսթրաքշն" ՍՊԸ -ն է։ Ուզում եմ համաքաղաքացիներիս տեղեկացնել, որ սույն " Ն և Ս Քոնսթրաքշնն" է հենց իմ մատնանշած կառուցապատող ընկերությունը, և Դավիթ Խաժակյանը զուր ռեսուրսներ չվատնի՝ ավելորդ անգամ հարցում չանի՝ թե երբ է քաղաքապետարանն այս ընկերությանը տվել շինթույլտվությունը։ Իմ ունեցած տեղեկություններով՝ այդ շինարարությունն իրականում ԱՊՕՐԻՆԻ Է և ՉՈՒՆԻ ՇԻՆԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ, բայց ստանալու է, քանի որ արդեն իսկ կամազներով " վճարել է" շինթույլտվության դիմաց»։