Լրագրող Գագիկ Աղբալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բայց պետք է նկատել, որ կան նաև ջերմաստիճանին վերաբերող ու էլի ուրիշ պայմաններ, որոնք միգուցե խախտվում են ԱԳԼՃԿ-ների կողմից: Թե չէ ո՞նց է լինում, որ մի տեղ նույն չափով լցնում ես, 200 կիլոմետր ես քշում, մյուս տեղում՝ 300 կմ:
Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ գործող կայանում մի օր գազի ջերմաստիճանը +3 էր, ավելի քան 350 կիլոմետր քշել եմ, իսկ վերջին անգամ՝ +17, որը նորմալ չի +1-2 աստիճան եղանակային պայմաններում, ու էդ անգամ 250 կիլոմետր եմ քշել:
Խախտումներ հաստատ կան: Պետք է հասկանալ, թե ԱԳԼՃԿ-ները որտեղ են մեզ քցում»: